Մատչելիության հղումներ

Իրանը չի բացառում միջուկային դոկտրինի փոփոխությունը

Իրանը շարունակում է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը և չի պատրաստվում դադարեցնել այդ գործընթացը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին։

Նոյեմբերի 7-ի ասուլիսում նա վկայակոչել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ հակառակորդներին առանց աշխարհագրական սահմանափակումների դիմակայելու հրահանգը՝ ընդգծելով, որ Թեհրանը շարունակաբար կատարելագործում է իր հրթիռային կարողությունները։

Անդրադառնալով Իրանի միջուկային դոկտրինի հնարավոր վերանայմանը՝ Մոհեբին հայտարարել է, որ եթե երկրի ղեկավարությունն անհրաժեշտ համարի նման փոփոխությունը, Թեհրանը պատրաստ կլինի արձագանքել արևմտյան երկրների սպառնալիքներին։

Միջուկային դոկտրինի փոփոխության մասին, սակայն, պաշտոնական որոշում դեռ չի կայացվել։ Օրեր առաջ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ևս հայտարարել էր, որ այդ հարցով վերջնական որոշում չկա։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոհեբին նաև հայտնել է, որ հրթիռների և անօդաչուների արտադրական գծերը տեղափոխվել են ստորգետնյա համալիրներ, որոնք նա անվանել է «հրթիռների արտադրության քաղաքներ»։


Թրամփը հաստատում է ՝ ամերիկյան ուժերը հարվածել են Քեշմ կղզուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու հակաօդային պաշտպանության համակարգերից մեկին։

Թրամփը գործողությունն անվանել է «ոչ մեծ»՝ պնդելով, որ ամերիկյան ուժերն ընդամենը մի քանի րոպեում ոչնչացրել են իրանական հակաօդային պաշտպանության փոքր համակարգը։

Մինչ այդ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին Քեշմ կղզում երկու պայթյունի մասին։ Իրանական կողմը նաև պնդել էր, թե կղզու օդային տարածքում խոցել է ամերիկյան MQ-1 Predator անօդաչու թռչող սարք։

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է շփումները Թեհրանի հետ։

«Մենք բանակցում ենք Իրանի հետ։ Նրանք շատ են ցանկանում համաձայնության հասնել», - ասել է ԱՄՆ նախագահը։

​
XS
SM
MD
LG