Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն 20 միլիոն դոլարի պարգև է խոստանում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար

Միացյալ Նահանգները մինչև 20 միլիոն դոլարի պարգև է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկություններ տրամադրելու դիմաց։

ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգև արդարադատության համար» ծրագրի նոյեմբերի 6-ի հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնին հետաքրքրում են Իրանի միջուկային օբյեկտների, սարքավորումների և ծրագրում ներգրավված անձանց, այդ թվում՝ գիտնականների մասին տեղեկությունները։

Պետդեպարտամենտը հիշեցրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ 2025 թվականի տվյալները, որոնց համաձայն՝ Իրանը ուրանը հարստացնում էր մինչև 60 տոկոս։ Միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է 90 տոկոս հարստացում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային զենքի ստեղծումը կանխելը Թեհրանի դեմ փետրվարի 28-ին Իսրայելի հետ սկսած պատերազմի գլխավոր նպատակներից էր։

Միևնույն ժամանակ, Թրամփը պնդել է, թե ամերիկյան և իսրայելական հարվածներով Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է։

​
XS
SM
MD
LG