Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը ժամանել է Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։

Նրան ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Այս տարվա ապրիլին էլ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Թբիլիսիում էր։ Վրացի գործընկեր Իրակլի Չիկովանիի հետ հանդիպմանը քննարկվել էին ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG