Մատչելիության հղումներ

Բանակում զինծառայող է զոհվել

Բանակում այսօր զինծառայող է զոհվել: Պաշտպանության նախարարությունը միայն հայտնել է զինվորի անվան սկզբնատառերը՝ Տ. Ս., և նշել, որ նրա դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով:

«Հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն», - տեղեկացրել է ռազմական գերատեսչությունը:

Պարզ չէ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը՝ սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն: Քննչական կոմիտեն դեռ տեղեկություն չի տրամադրել:

Սա այս տարվա տասը ամիսների ընթացքում արդեն 17-րդ մահվան դեպքն է բանակում, որը տեղի է ունեցել ծառայության հետ կապված հանգամանքներում:


​
XS
SM
MD
LG