Մատչելիության հղումներ

«Զվարթնոցում» ձերբակալված ռուսաստանաբնակ տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտնել է նրա փաստաբան Կարինե Մարգարյանը։

Սահակյանը ձերբակալվել էր հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, երբ «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվում էր վերադառնալ Ռուսաստան։

Ընտրություններին մասնակցելու համար ընտանիքի հետ Հայաստան ժամանած տղամարդը «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին ասել էր, որ քվեարկելուց հետո նույն օրը վերադառնալու են Մոսկվա։

«Էկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»։ Լրագրողի հարցին՝ «Նույն օրը՞», Սահակյանը պատասխանել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։

Այս խոսքերից հետո իրավապահները նրան մեղադրել էին իշխանության զավթման նախապատրաստության մասին տեղեկություններ ունենալու, սակայն այդ մասին չհայտնելու համար։ Սահակյանը մեղքը չէր ընդունում:

Ավելի ուշ նրան ազատ էին արձակել, սակայն որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը, ինչի պատճառով մոսկվայաբնակ տղամարդը չէր կարողանում վերադառնալ ընտանիքի մոտ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG