Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված խաղաղության գործընթացը և հույս ունի, որ տարածաշրջանը կհասնի տնտեսական զարգացման։
Ադրբեջանական APA գործակալության վրացական բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական
համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։
«Տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական
փոփոխությունների ֆոնին առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, խաղաղ համակեցության և երկխոսության շարունակությունը», - նշել է Կոբախիձեն։
Վրաստանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և պատրաստ է նպաստել տարածաշրջանային համագործակցությանը։
Երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման գործում Թբիլիսին արդեն ունի տարանցիկ դեր։ Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերին Վրաստանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը։ Նույն ճանապարհով են իրականացվում նաև այլ ապրանքների փոխադրումներ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Թբիլիսին հաշվի է առնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերը՝ Հարավային Կովկասի երեք երկրների համար փոխշահավետ լուծումներ գտնելու նպատակով։