Մատչելիության հղումներ

«Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ քաղաքական իմաստով». Փաշինյան

«Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք, բառիս քաղաքական իմաստով», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ըստ վարչապետի ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանում ընդդիմությունը, վարչապետն ասաց. «Ընտրակաշառք պետք է չբաժանի:

«Հայաստանում խոսում են մարդկանց մասին, ասում են՝ սա 50 ձայն ունի, սա 100 ձայն ունի, սա 200 ձայն ունի: Հայաստանում ամեն մարդ ունի 1 ձայն, ով ունի 1 ձայնից ավելի ձայն, նա իմ դասակարգային թշնամին է. այդ մարդկանց ոչնչացնելը իմ քաղաքական հանձնառությունն է,- ասաց նա՝ շարունակելով, - Ով որ լեզուն կպտտի, կասի՝ ես 25 ձայն ունեմ, ես էդ մարդու հետևից գնալու եմ։ 2018-ին եղել է ոչ բռնի, սիրո և համերաշխության հեղափոխություն, էս կատեգորիայի նկատմամբ լինելու է հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն։ Նրանք պետք է արմատախիլ արվեն»:

Օրերս ՏԻՄ ընտրություններում համայնքների գերակշիռ մասում իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակից հետո, Նիկոլ Փաշինյանը, նկատի ունենալով նաև Սամվել Կարապետյանի ուժին, հայտարարել էր, թե գործող «լրտեսական, այլ երկրներից կառավարվող ընդդիմությունը ոչնչացվել է» և ժամանակն է, որ նրանց փոխարինեն պետականակենտրոն ընդդիմադիր ուժերը:

​
XS
SM
MD
LG