Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է երեկ դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը՝ հրապարակելով նաև ձերբակալման կադրերը:
Թե ինչպե՞ս էր տեղի ունեցել փախուստը, ինչի՞ մեջ է մեղադրվում նա, ՆԳՆ-ն չի հայտնում:
Կալանավոր Հ. Ե.-ն փախել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Ըստ «Հետք»-ի՝ Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։