Մատչելիության հղումներ

Դատարանի շենքից կալանավոր է դիմել փախուստի

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կալանավորված անձ է դատարանի շենքից դիմել փախուստի։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ կալանավոր Հ. Ե.-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։
Ըստ լրատվամիջոցի՝ Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

ՆԳՆ-ից մանրամասներ չեն հաղորդում՝ ինչպե՞ս է տեղի ունեցել փախուստը, ինչի՞ մեջ է մեղադրվում կալանավորված անձը։ Խոսնակը փոխանցեց միայն, որ հանգամանքները պարզվում են։


​
XS
SM
MD
LG