Մատչելիության հղումներ

Եվս մեկ երբեմնի ընդդիմադիր համայնքապետ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը, այս անգամ՝ Ամասիայում

Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյան
Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյան

Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի տեղական ընտրություններում գործող և երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը:

Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունն ու հավելեց, որ արդեն ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել:

5 տարի առաջ Հարությունյանը «Համերաշխություն» և «Ազատություն» կուսակացությունների «Ամասիա-Արփի» դաշինքով էր մասնակցել ընտրություններին ու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականի հետ կոալիցա կազմելով՝ համայնքային իշխանություն ձևավորել:

2021-ին ՔՊ-ն ևս մասնակցել էր Ամասիայի ընտրություններին, բայց քանի որ չէր կարողացել միայնակ իշխանություն ձևավորել, ավագանու բոլոր անդամները մանդատները վայր էին դրել: 5 տարի շարունակ Ամասիայի ավագանին 15-ի փոխարեն 9 անդամով էր նիստեր գումարում:

ՔՊ-ի Ամասիայի պատասխանատու Սամվել Ղարիբյանը, ով խորհրդարանական ընտրություններում անգամ իշխող ուժի ցուցակում էր, Ամասիայում հարազատ կուսակցության կողմից չառաջադրվելուց հետո դուրս է եկել ՔՊ-ից: Սամվել Ղարիբյանը հայտարարել է, որ ընտրություններին որպես ընդդիմադիր թեկնածու կմասնակցի:

Նախկին ընդդիմադիրներից ՔՊ-ի թեկնածուն է նաև Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով վարչապետի ու իշխող ուժի երբեմնի կոշտ քննադատն էր: Գորիսի ընտրությունները հոկտեմբերի 25-ին են:

​
XS
SM
MD
LG