Մատչելիության հղումներ

ՔՊ վարչությունում քննարկել են նոր Սահմանադրությունը

ՔՊ վարչության նիստ, արխիվ
ՔՊ վարչության նիստ, արխիվ

Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության արտահերթ նիստում դարձյալ նոր Սահմանադրության նախագիծն է քննարկվել:

Նիստին մասնակցել է նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ում գլխավորությամբ էլ մշակվում է նոր Սահմանադրության տեքստը:

Մայր օրենքի նախագիծը քննարկվել էր նաև նախորդ՝ հոկտեմբերի 14-ի վարչության նիստում:

Երեկվա նիստի մասնակցած վարչության անդամներից հավելյալ մանրամասներ ճշտել չհաջողվեց: Նոր սահմանադրության տեքստն, ըստ իշխանականների, ամենայն հավանականությամբ կհրապարակվի տարեվերջին: Հանրությունն առայժմ ծանոթ չէ դրա բովանդակությանը: Այս պահին հստակ է մեկ բան, որ նախագծում ներառված չէ հղումն Անկախության հռչակագրին:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին հիշատակում պարունակող Անկախության հռչակագիրը համարում է իր նկատմամբ տարածքային պահանջ և պահանջում փոխել Հայաստանի գործող Սահմանադրությունը, որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը:

Նոր Սահմանադրություն մշակող իշխանությունը հերքում է, թե դա անում է Ադրբեջանի պահանջով, միաժամանակ «կոնֆլիկտածին» են համարում Անկախության հռչակագիրը:

Այս պահին անորոշ է նախագիծը հանրաքվեի դնելու հեռանկարը: Վերջին խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստացավ, ինչն անհրաժեշտ է նախագիծը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար:

​
XS
SM
MD
LG