Մատչելիության հղումներ

Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով

Արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղիների կառավարումը ստանձնելով. Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմանության համաժողովին՝ COP 17-ին մասնակցող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լսեց «Ազատության» այս հարցը, սակայն չպատասխանեց:

Ղազախստանի նախագահը մասնակցում է Երևանում անցկացվող COP 17-ի շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին
please wait

No media source currently available

0:00 0:00:24 0:00

Հայկական երկաթուղիների կառավարումը ռուսական ընկերությունից երրորդ երկրի փոխանցելու հնարավորությունը նախկինում բարձրացրել էր Հայաստանի վարչապետը՝ որպես հնարավոր տարբերակ նշելով նաև Ղազախստանը։ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբից պնդում էր, թե ռուսական կառավարման պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում օգտվել հայկական երկաթուղուց:

Երկու օր առաջ Փաշինյանն ընդունել էր «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին։ Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Երևանն ու Մոսկվան այժմ քննարկում են ոչ թե հայկական երկաթուղու 30-ամյա կոնցեսիան այլ երկրի վաճառելու, այլ երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու հարցը:

Ռուսական ընկերության կառավարման ժամկետը լրանում է 2038 թվականին, այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027-ի օգոստոսը:



​
XS
SM
MD
LG