Մատչելիության հղումներ

Թուրքիայից COP 17-ին նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է. Փաշինյան

Թուրքիայից COP 17-ին նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ էս պահի դրությամբ հաստատում, գոնե, ինձ նման տեղեկատվություն չի հասել», - նշեց Փաշինյանը։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ը այս տարի կանցկացվի Հայաստանում:

  • ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
  • Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։

​
XS
SM
MD
LG