Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են Սիսիանի ոստիկանները ուշ հասել Անի Ավետիսյանի տուն

Ինչո՞ւ են Սիսիանի ոստիկաններն ավելի ուշ հասել Շաքիի բնակչի տուն, քան ադրբեջանցու հետ մենամարտի բռնված տանտիրուհին:

Շաքիի գյուղի իր տանը՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ծանր վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» երեկ պատմել էր, որ նախապես Սիսիանի ոստիկանություն է ահազանգել, որ իր տանը օտար մարդ կա ու երեխաներին վտանգ է սպառնում, սակայն ոստիկաները իրենից ուշ էի հասել Շաքի: Եվ սա այն դեպքում, երբ կնոջ խոսքով, Սիսիանի ոստիկանական բաժանմունքը ավելի մոտ է գյուղին, քան իր աշխատավայրը:

Հայաստանի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սիսիանի բաժանմունքի ոստիկանների աշխատանքը և արդյո՞ք ծառայողական քննություն է նշանակված:

Իսկ ՆԳՆ Սիսիանի բաժնի պետ Հրազդան Կոստանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե իրենք չեն թերացել՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչու են ուշ հասել դեպքի վայր:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը «սովորական կրիմինալ միջադեպ» էր անվանել Շաքիում տեղի ունեցածը և մեղադրել Անի Ավետիսյանին, որ չի սպասել ոստիկանությանը:




​
XS
SM
MD
LG