Մատչելիության հղումներ

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին

Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանին հասցված հերթական հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել, հայտնում են երկրի իշխանությունները։

Հարձակման հետևանքով վնասվել են օդանավակայանի 3-րդ և 4-րդ տերմինալներըլ։ Զոհվածը Պակիստանի քաղաքացի է։

Հարձակման է ենթարկվել նաև Դամամ քաղաքի մոտ գտնվող միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Saudi Aramco նավթային ընկերության երկու օբյեկտ։

Վերջին հինգ օրում Էր Ռիադի օդանավակայանը չորս անգամ հարձակման է ենթարկվել։ Վերջին հարվածներից13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ Վաշինգտոնը կարող է միանալ հութիների դեմ Սաուդյան Արաբիայի պատասխան հարվածներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել էին օդանավակայանի վրա հարձակումը։


​
XS
SM
MD
LG