Մատչելիության հղումներ

«Պուտինն ասաց՝ 10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հարցը, իսկ ես դա արեցի 2 օրում»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ասել՝ 10 տարի փորձել է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, սակայն չի կարողացել հասնել դրան։

«Ես դա արեցի 2 օրում», - Նյու Յորքի Սիրաքյուս քաղաքում հայտարարել է ԱՄՆ նախագահը:

2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրանից հետո հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:

Բաքուն, սակայն, չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ պահանջելով փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում: Հայաստանի իշխանությունները նոր Սահմանադրություն են մշակում, բայց վստահեցնում են, թե դա Բաքվի պահանջով չեն անում և որ Մայր օրենքը Հայաստանի ներքին գործն է։


​
XS
SM
MD
LG