Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի եղել. ՀՀ կառավարություն

Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Պուտինը մասնակցում է ԱՊՀ առաջնորդների նիստին, 9-ը հոկտեմբերի, 2026թ.
Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Պուտինը մասնակցում է ԱՊՀ առաջնորդների նիստին, 9-ը հոկտեմբերի, 2026թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում փակ հանդիպում չեն ունեցել, «Ազատությանը» հայտնել են Հայաստանի կառավարությունից:

«Նման ձևաչափով հանդիպում տեղի չի ունեցել», - փոխանցել են կառավարության լրատվականից:

Նման հանդիպման մասին գրել էր ռուսական «Կոմերսանտ»-ը՝ պնդելով, թե այն տևել է մոտ 15 րոպե, և այն կազմակերպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Մինչ Թուրքմենստան մեկնելը Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտին-Փաշինյան առանձին երկկորղ հանդիպում նախատեսված չէ, թեև չէր բացառել նրանց շփումները միջոցառման ընթացքում։

Նույն ասել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ նախքան ԱՊՀ գագաթնաժողովին մեկնելը:


​
XS
SM
MD
LG