Մատչելիության հղումներ

«Բոլորն այրվում էին, ես էլ». Իշխանաձորում ԱԹՍ-ի հարվածից փրկված միակ զինվորը արդարություն է պահանջում

 Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստ, 5-հոկտեմբերի, 2026թ.
Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստ, 5-հոկտեմբերի, 2026թ.

25-ամյա Արմեն Հակոբյանը վաշտից միակն էր, որ Իշխանաձորում ողջ մնաց ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումից․ ինքը փրկվեց, բայց ռազմի դաշտում կորցրեց երկվորյակ եղբորն ու 17 ծառայակիցներին:

Պատերազմից վեց տարի անց երիտասարդը դեռ բուժվում է. ոտքը չի ծալվում, այրվածքները խորը սպիեր են թողել: Արմենը տուժող է արդեն հինգ տարի ձգվող քրեական գործով: Մեղադրյալի աթոռին փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն է:

Փոխգնդապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Ըստ իրավապահների՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին 18 զինծառայողները զոհվել են հրամանատարի տեղակալի սխալ հրամանի պատճառով։ Վերանյանը թույլ չի տվել բացազատվել, այսինքն իրարից հեռու կանգնել, փոխարենը հրամայել է նստել մեքենան ու շարժվել առաջ: Րոպեներ անց մեքենան պայթել է:

Դատաքննության հինգ տարիների ընթացքում վեց դատավոր է փոխվել:
Բարձրաստիճան զինվորականը մեղքը չի ընդունում և ի տարբերություն վկաների՝ պնդում է, որ երկնքում ԱԹՍ չի եղել, երբ հրահանգել է նստել ավտոմեքենան ու առաջ շարժվել:

Փոխգնդապետն, իր հերթին, զոհված տղաներին մեղադրել է դասալքության մեջ, թե մեքենայից իջել են ոչ թե աթս տեսնելու պատճառով, այլ հրաժարվել են գնալ մարտական գործողությունների:
ձայն նրանք դասալիքներ չեն

Ավելին՝ տեսանյութում.


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG