44-օրյա պատերազմին առնչվող դատական գործերից մեկը մոտենում է ավարտին․ մեղադրող դատախազը երկուսուկես ժամ է՝ ներկայացնում է եզրափակիչ ճառը, վերջում կառաջարկի պատժաչափը։
Իր ճառում դատախազը խոսեց մեղադրյալ փոխգնդապետի դիրքորոշումից, թե զինվորները փորձել են խուսափել ծառայությունից՝ չցանկանալով կատարել առաջ գնալու հրամանը. «Ապացուցված է մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները, չարաշահել է իր պաշտոնական դիրքը ու պետք է կայացվի մեղադրական վերդիկտ»:
Միակ մեղադրյալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դատարանը քննում է արդեն հինգ տարի, մի քանի դատավոր է փոխվել: Փոխգնդապետը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։ Ըստ քրեական գործի, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին 18 զինծառայող է զոհվել Իշխանաձորի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից, ըստ իրավապահների, հրամանատարի տեղակալի սխալ հրամանի պատճառով։
Անդրանիկ Վերանյանին մեղսագրվող հոդվածով նախատեսված է 7-ից 13 տարի ժամկետով ազատազրկում։
Վերանյանն ինքը մեղքը չի ընդունում, ողջ դատավարության ընթացքում պարզաբանել է, թե անփութություն չի դրսևորել, ինքը զինվորների մահվան հետ կապ չունի։
Գլլխավոր դատախազությունը պատերազմին առնչվող գործերից թարմ տեղեկություններ չի հաղորդում, նախկինում հայտրարել էին, որ քննում են 2000-ից ավելի գործեր, որոնցից 4 տասնյակն ուղրակել են դատարան: Թե քանի դատավճիռ կա, հայտնի չէ:
44-օրյա պատերազմի գործերից մեկով մեղավոր է ճանաչվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: