Ռուսական ուժերը կրկին հարվածել են Խարկովին․ վերջին տվյալներով՝ առնվազն 5 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ քաղաքի ուղղությամբ առնվազն երեք կառավարվող ավիառումբ է արձակվել, հարվածներ են հասցվել նաև անօդաչուներով։
Խարկովի Սլոբոդսկի շրջանում հրդեհվել են պահեստային տարածքներ, վնասվել բնակելի շենքեր։ Քաղաքի Կիևյան շրջանում անօդաչուն հարվածել է բենզալցակայանի։
Սկզբում հաղորդվել էր երեք զոհի մասին, ավելի ուշ քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ փլատակների տակից ևս երկու մարդու մարմին է հայտնաբերվել։
Նախորդ երեկոյան ևս Խարկովը ռուսական հարձակման էր ենթարկվել․ մեկ մարդ զոհվել էր, ութը՝ վիրավորվել։