Մատչելիության հղումներ

Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն ութը՝ վիրավորվել

Ռուսական ուժերը անօդաչուներով հարվածել են Խարկովին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի հաղորդմամբ՝ մեկ մարդ զոհվել է, առնվազն ութը՝ վիրավորվել։

Հարվածների հետևանքով վնասվել է շուրջ տասը բազմաբնակարան շենք, հրդեհվել են ավտոմեքենաներ և վարչական շենք։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։

Գիշերը ռուսական ուժերը հարվածել են նաև Օդեսայի մարզին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ թիրախավորվել են արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքներ, բռնկվել են խոշոր հրդեհներ։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի արձակած 205 անօդաչուներից 172-ը խոցվել կամ չեզոքացվել է։ Այս տվյալներն անկախ աղբյուրներով հաստատված չեն։

​
XS
SM
MD
LG