Մատչելիության հղումներ

Զելենսկի․ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ևս 10 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան պատրաստվում է ևս շուրջ 10 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով ուկրաինական հետախուզության նոր տվյալներին։

Նրա խոսքով՝ ավելի քան 8 հազար հյուսիսկորեացի զինծառայող արդեն Ռուսաստանում է, իսկ մյուսներին այժմ ընտրում են՝ նախապատրաստում անցնելու և հետագայում Ռուսաստան տեղափոխելու համար։

Զելենսկին նաև պնդել է, որ Ռուսաստանը մտադիր է ավելացնել օտարերկրացիների ներգրավումն Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նա նշել է, որ Կիևը տեղեկացնելու է այն երկրների կառավարություններին, որոնց քաղաքացիներին Ռուսաստանը ներգրավում է իր բանակում։

Հարավային Կորեայի հետախուզության գնահատմամբ՝ Փհենյանն արդեն շուրջ 15 հազար զինծառայող է ուղարկել՝ Ռուսաստանին պատերազմում աջակցելու համար։ Մոսկվան և Փհենյանը հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունը պատերազմին պաշտոնապես հաստատել էին 2025-ի ապրիլին։


​
XS
SM
MD
LG