Մատչելիության հղումներ

Վարչական հսկողություն է սահմանվել գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ

Գրող, թատերագիր Վահրամ Սահակյան
Գրող, թատերագիր Վահրամ Սահակյան

Դատարանը վարչական հսկողություն է սահմանել երեկ ձերբակալված գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ՝ արգելելով նրան հրապարակային գրառումներ անել։

Իրավապահները Սահակյանին մեղադրում են 2025 թվականի հունվարին արած մի գրառման համար, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ վարույթը նախաձեռնված է եղել դեռ մեկուկես տարի առաջ և այդ ընթացքում իրականացվել են լեզվաբանական և հոգեբանական փորձաքննություններ՝ պարզելու գրառման բովանդակությունն ու բնույթը, ինչից հետո էլ մեղադրանք էր առաջադրվել գրողին։ Մելիքյանը նշեց, որ Սահակյանի քննադատական գրառման մեջ վարչապետին ուղղված խոսք չկա։

Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ատելություն հրահրելու և թշնամանք քարոզելու հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել էր ոստիկանությունը։

Մելիքյանը համաձայն չէ մեղադրանքի հետ և շարունակում է պնդել՝ իրավապահները զբաղված են միայն ընդդիմադիրների գրառումներին հետևելով և մեղադրանքներ են առաջադրում միայն նրանց։ Հիշեցրեց դեռ մեկ տարի առաջ «կաթողիկոսին սատկացնելու» կոչ արած գառնեցի տղամարդու դեպքը, որին որևէ մեղադրանք այդպես էլ չառաջադրվեց։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG