Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր դիվերսիաներ է պլանավորում. Կալլաս

ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը ելույթ է ունենում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2026 թ.
ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը ելույթ է ունենում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը Եվրոպայում լրացուցիչ դիվերսիաներ է պլանավորում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը՝ վկայակոչելով հետախուզության տվյալները:

«Մենք պետք է զգոն մնանք, քանի որ հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պլանավորում է հետագա դիվերսիոն գործողություններ և հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ՝ մեր հասարակությունը պառակտելու, մեր հասարակություններին վախեցնելու համար, որպեսզի նրանք չօգնեն Ուկրաինային», - ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ քանզի Ռուսաստանը նման պլաններ ունի, Եվրոպան պետք է դա նկատի ունենա այս սպառնալիքներին հակազդելու համար, նույնիսկ երբ բավարար հետախուզական տվյալներ ունենա՝ նման հարձակումներից առաջ դրանց արձագանքելու համար։

ԵՄ գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ-ն աշխատում է ամրապնդել իր կոլեկտիվ պաշտպանական կարողությունները, սակայն դեռ շատ անելիք ունի:

«Մենք շատ բան ենք արել։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտում ներդրումներն աճել են, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանական կարողությունների մեծ բացեր ունենք, և հիմա պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես ենք իրականում լրացնում այդ բացերը»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։

Կալլասը նաև հայտնել է, որ ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը կքննարկենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ ԵՆ ռազմածովային գործողությունները տարածաշրջանում։

Ավելի վաղ Դանիայի ռազմական հետախուզական գործակալությունն էր հայտարարել, որ Ռուսաստանն առաջիկա ամիսներին կավելացնի եվրոպական երկրների վրա հիբրիդային հարձակումների թիվը, սակայն ուղղակի ներխուժման ռիսկը նվազագույն է:

Ռուսաստանի սպառնալիքների գնահատման մասին զեկույցում հետախուզության պաշտոնյաները պնդում են, որ իրավիճակը վատթարացել է նախորդ զեկույցի համեմատ, որը հրապարակվել էր 2025 թվականի փետրվարին:

Նաև նշվում էր, որ աճել են դիվերսիաների, կիբեռհարձակումների, ռուսական անօդաչու թռչող սարքերի ՆԱՏՕ-ի տարածք ներխուժման և Բալթիկ ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի ագրեսիվ վարքագծի դրսևորման դեպքերը: Հետախուզությունը կարծում է, որ այս ոլորտում հետագա սրացում է սպասվում:

​
XS
SM
MD
LG