Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմից 6 տարի անց

Եռաբլուր զինվորական պանթեոն
Եռաբլուր զինվորական պանթեոն

Համառոտ

  • 6 տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա:
  • 44-օրյա պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ:
  • 3 տարի անց Ադրբեջանը լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջովին հայաթափելով տարածաշրջանը:

Վեց տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա: Այն ավարտվեց 44 օր անց՝ հայկական կողմի ծանր պարտությամբ:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Վեց տարի անց անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Շուշիի անկումից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները եռակողմ համաձայնագիր ստորագրեցին, որով հրադադար հաստատվեց: Բացի գրաված տարածքներից Ադրբեջանի վերահսկողությանն անցան նաև Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանները, Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը:

9 կետանոց եռակողմ հայտարարության մի շարք կետեր, սակայն, օրինակ, տարաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, թղթի վրա մնացին:

3 տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ևս մեկ լայնածավալ ռազմական հարձակմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչի հետևանքով ամբողջովին հայաթափվեց տարածաշրջանը, Բաքվի ուժերը գերեվարեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:

Իսկ ինչ իրադարձություններ էին նախորդել 44-օրյա պատերազմին. դիտեք այստեղ.



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG