Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Խարկովի մերձքաղաքային գնացքի վրա․ զոհ և վիրավորներ կան

Ռուսական ուժերն անօդաչուներով հարվածել են Ուկրաինայի Խարկովի մարզում գտնվող երկաթուղային կայարանին և մերձքաղաքային գնացքին։ Մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։

Խարկովի մարզային իշխանությունների փոխանցմամբ՝ զոհվածը 40-ամյա տղամարդ է։ Հարվածից գնացքի երկու վագոն է բռնկվել, հրդեհը մարվել է։

Ուկրաինական երկաթուղին հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։ Ընկերության տվյալներով՝ տարհանման ժամանակ նրանք գնացքից բավարար հեռավորության վրա չեն գտնվել

Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել է հարվածներն Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 16-ին Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական անօդաչուի հարվածից երթուղային ավտոբուսում հինգ մարդ էր զոհվել, յոթը՝ վիրավորվել։ Նույն օրը հարձակման էր ենթարկվել նաև Կիև-Նիկոլաև ուղևորատար գնացքը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG