Մատչելիության հղումներ

Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել

Թեհրան, արխիվ
Թեհրան, արխիվ

Իրանի իշխանությունները 240 մարդու ունեցվածք են առգրավել, որոնք մեղադրվում են Իսրայելի և այլ «թշնամական երկրների» հետ կապ ունենալու մեջ, հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստաալիքը։

Իրավապահները նշել են, որ այդ անձինք «երկրի դեմ քարոզչություն կամ գործնական գործողություններ են իրականացրել», ինչի հետևանքով Իրանի ենթակառուցվածքներին «մեծ վնաս» է հասցվել։

«Այս ունեցվածքը պատկանում է իրանցի ժողովրդին, և դատական համակարգը կհետևի, որպեսզի այս ունեցվածքը հնարավոր լինի օգտագործվել զոհերին փոխհատուցում տրամադրելու համար», - IRIB-ին ասել է Արդարադատության նախարարության խոսնակը։

Անցյալ տարի Իրանն ընդունել է լրտեսության մասին օրենք, որը թույլ է տալիս իրանցիներին մահապատժի ենթարկել և բռնագրավել նրանց բոլոր ակտիվները ԱՄՆ-ին, Իսրայելին կամ որևէ այլ «թշնամական» պետության կամ խմբի օգնելու համար։

Հանցագործությունները ներառում են Իսրայելի գոյությունը «օրինական համարելուց» մինչև պատկերների կամ տեղեկատվության փոխանակում արտասահմանյան ցանցերի հետ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG