Մատչելիության հղումներ

Ընթանում է Գագիկ Խաչատրյանի դատական նիստը. նա պատգարակի վրա է, տեսանկարահանումն արգելվել է

Գագիկ Խաչատրյանը դատարանում, 10-ը սեպտեմբերի, 2026թ.
Գագիկ Խաչատրյանը դատարանում, 10-ը սեպտեմբերի, 2026թ.

Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատավարությունը:

Նա նիստին մասնակցում է պատգարակի վրա պառկած, աչքերը՝ փակ, տեսանկարահանմանը, սակայն, չառարկեց: Չառարկեցին նաև մեղադրող դատախազն ու նախկին պաշտոնյայի պաշտպանը: Սակայն տեսանկարահանումը արգելեց դատավորը:

Ընթանում է Գագիկ Խաչատրյանի դատական նիստը. նա պատգարակի վրա է, տեսանկարահանումն արգելվել է
please wait

No media source currently available

0:00 0:00:40 0:00

Նիստերի դահլիճում են նաև «Շտապօգնության» աշխատակիցները: Փաստաբանները խոշտանգում են համարում ողնաշարի խնդիրներ ունեցող Խաչատրյանի կալանավորումը, այնինչ դատախազությունը պնդում է, թե նախկին պաշտոնյան ի վիճակի մասնակցել դատական նիստերին ու հարցաքննություններին:

70-ամյա Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին՝ իր դեմ հարուցված նոր գործով:

Խաչատրյանը մեղադրյալ է 2019-ից: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործին իրավապահները օգոստոսի 29-ին գումարեցին նաև փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման ու գումարի հանցավոր ծագումը քողարկելու նոր գործը, որով էլ կալանավորվեց Խաչատրյանը:

Խաչատրյանն ու նրա ընտանիքը նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցով են անցնում:

XS
SM
MD
LG