Մոնակոյում այսօր կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Արարատ -Արմենիայի» մրցակիցներն են նիդերլանդական «ԱԶ Ալկմաարը», իտալական «Միլան»-ը, չեխական «Սպարտան», ավստրիական «Զալցբուրգը», սլովենական «Ցելյեն», լեհական «Յագելոնիան», նիդերլանդական N.E.C.-ն ու պորտուգալական «Տորրենսեն»:
Խաղացանկը դեռ հրապարակված չէ: Հայտնի է, որ հանդիպումները մեկնարկելու են սեպտեմբերի երկրորդ կեսին, և որ «Արարատ-Արմենիան» Երևանում ընդունելու է «ԱԶ Ալկմաարին», «Սպարտային», «Ցելյեին» և N.E.C.-ին, հյուրընկալվելու է «Միլանին», «Զալցբուրգին», «Յագելոնիային» և «Տորրենսեին»:
«Արարատ-Արմենիան» առաջին հայկական ակումբն է, որը մասնակցում է եվրոպական այս հեղինակավոր մրցաշարի հիմնական փուլին։