Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 1 տոկոս. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

ԵԱՏՄ և ադամ պետությունների դրոշները, արխիվ
ԵԱՏՄ և ադամ պետությունների դրոշները, արխիվ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 1 տոկոս, РИА "Новости"-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայաստանին բաժին է ընկնում «հնգյակի» երկրներից կատարվող բոլոր մուտքերի 1 տոկոսից մի փոքր ավելին, որոնց հաշվին ապահովվում է Միության մարմինների գործունեությունը», - ասել է Աղասանդյանը։

Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս այս շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց: «Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծեց Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:


XS
SM
MD
LG