ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին Chess.com հարթակում անցկացվող Titled Tuesday արագ շախմատի մրցաշարում հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոն, վերջին 15 տարում անընդմեջ ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենին։