Մատչելիության հղումներ

Իրանը չի որոշել վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը չի որոշել վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին ասել է, որ Իսլամաբադի հուշագրում նախատեսված էր «պատերազմի ավարտ», սակայն Միացյալ Նահանգները խախտել էր այն, և մարտական գործողությունները վերսկսվել էին։ «Մենք չունեինք երկարաձգելու հրադադար. մենք ունեինք պատերազմի ավարտ, որն այժմ նոր իրավիճակ է մտել», - ասել է նա։

Հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի վերջնական համաձայնության հասնելու նպատակով բանակցություններ պետք է սկսեին։ Սակայն հետագայում բանակցությունները փակուղի էին մտել՝ անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ տարաձայնությունների պատճառով։

Արաղչին նշել է, որ Քաթարը և Պակիստանը, որպես միջնորդներ, փոխանակվում են հաղորդագրություններով և կապի մեջ են Թեհրանի հետ. «Սակայն ամենևին էլ բանակցություններ չեն: Ամերիկայի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի կայացվել»։

XS
SM
MD
LG