Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրությունը: Քիչ անց կամփոփվեն արդյունքները:
Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը նախօրեին ընտրվեց՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, «Ուժեղ Հայաստանն» էլ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» միաձայն կողմ է քվեարկել:
ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներից է նաև «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: