Մատչելիության հղումներ

Մոսկվայում պայթյունի զոհերի թիվը ավելանում է

Ռուսաստան - Պայթյունի հետևանքները Balzi Rossi ռեստորանում, Մոսկվա, 2-ը օգոստոսի, 2026թ.
Ռուսաստան - Պայթյունի հետևանքները Balzi Rossi ռեստորանում, Մոսկվա, 2-ը օգոստոսի, 2026թ.

Մոսկվայում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու մարդ մահացել է հիվանդանոցում, ավելի քան վեց վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։

Կուդրինսկայա հրապարակում գտնվող Balzi Rossi ռեստորանում տեղի ունեցած պայթյունից հետո Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր երեք զոհերի մասին՝ մի կին, որը, ըստ քննիչների, բերել էր ինքնաշեն պայթուցիկ սարքը, անվտանգության աշխատակից և մեկ հաճախորդ։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը թաքցված է եղել ենթադրյալ նվեր պարունակող տուփի մեջ և պայթեցվել հեռակառավարմամբ: Քննիչները չեն բացառում, որ նվեր-տուփը բերող կինը գուցեև չի իմացել դրա պարունակության մասին։

Պաշտոնապես առայժմ չի հայտարարվել՝ ով էր այս հարձակման թիրախում և որն է դրդապատճառը: Մի շարք ռուսական լրատվամիջոցներ և Telegram ալիքներ ենթադրում են, որ հարձակումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Չայկոյի ծննդյան օրը նշող հյուրերի դեմ։ Որպես ասվածի ապացույց վկայաբերվում է ռեստորանի բեմի վրա տեղադրված գրությունը՝ «Ալեքսանդր 55»: Պաշտոնական աղբյուրները, սակայն, այս վարկածը մինչ այժմ չեն հաստատել։



XS
SM
MD
LG