Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Հայաստանում հանրաքվեի անցկացման ժամկետները չեն հստակեցվել»

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է նախօրեին, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը՝ նշելով, որ դրա հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի հնարավոր անցկացումն էր։

«Հանրաքվեի կազմակերպման հստակ ժամկետները չեն նշվել, սակայն ընդգծվել է դրա շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը»,- նշել է Պեսկովը։

«Պուտինն ու Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունները»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով. «Խոսակցությունը շարունակել է ԵԱՏՄ առաջնորդների՝ Հայաստանին վերաբերող հայտարարության տրամաբանությունը։ Հարկավոր է հանրաքվեն օր առաջ անցկացնել, որպեսզի պարզ լինի, թե ո՞ր ուղղությամբ է շարժվում Հայաստանը»,- նշել է Պեսկովը։

Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի ընթացքում, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, վարչապետն ասել էր, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Հայաստանի կողմից անդամակցության հարցով Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։


XS
SM
MD
LG