Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց ազատ արձակել Արթուր Սարգսյանին

Պատգամավոր Արթուր Սարգսյան, արխիվ
Պատգամավոր Արթուր Սարգսյան, արխիվ

Դատարանը մերժեց դատարանի դահլիճից ազատ արձակել «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած ու տնային կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանին:

Սարգսյանի խափանման միջոցն անհապաղ վերացնելու միջնորդություն ներկայացրել էր փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Դատախազությունը դեմ էր՝ պատճառաբանելով, որ Սարգսյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, ու նրա նկատմամբ անձեռնմխելիությունը վերացված է: Ընդդիմադիր պատգամավորը անձեռնմխելիությունից զրկվել է 2025-ի հուլիսին:

Անցած տարվա դեկտեմբերից Սարգսյանը տնային կալանքի տակ է: Նա մեղադրյալ է վարչապետի հրաժարականի պահանջով 2024-ին փողոցային պայքարն առաջնորդած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար, մեղքը չի ընդունում։

XS
SM
MD
LG