Մատչելիության հղումներ

Փաստաբանը միջնորդում է փոխել «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի տնային կալանքը

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյան, արխիվ
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյան, արխիվ

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նրա տնային կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Անցած տարվա դեկտեմբերից Սարգսյանը տնային կալանքի տակ է: Նա մեղադրյալ է վարչապետի հրաժարականի պահանջով 2024-ին փողոցային պայքարն առաջնորդած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար, մեղքը չի ընդունում։

Արթուր Սարգսյանը, որը նաև 8-րդ գումարման պատգամավոր է, անձեռնմխելիությունից զրկվեց 2025-ի հուլիսին:

Հինգ տարի առաջ ՍԴ որոշման արդյունքում Սարգսյանն արդեն մեկ անգամ կալանքից ազատվել է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG