Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Կիևին․ երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել

Ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ առավոտյան ժամը 7-ի դրությամբ զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Վիրավորների թվում երեխա կա։

Հարվածներ են գրանցվել Կիևի Դառնիցկի և Սվյատոշինսկի շրջաններում, որտեղ հրդեհներ են բռնկվել պահեստային և վարչական շենքերում։ Թե ինչ է պահվել պահեստներում, արտակարգ ծառայությունը չի հստակեցրել։

Հուլիսի սկզբից ռուսական ուժերը մի քանի լայնածավալ հրթիռային և անօդաչու հարձակում են իրականացրել Կիևի ուղղությամբ։ Հուլիսի 2-ի և 6-ի հարձակումների հետևանքով, ընդհանուր առմամբ, ավելի քան 40 մարդ էր զոհվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախորդ հարձակումներից հետո հայտարարել էր, թե Կիևում թիրախավորվել են ռազմարդյունաբերական օբյեկտներ։

XS
SM
MD
LG