Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց՝ շուտով լրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ «օգնելու ամրացնել ձեր առևտուրը»։
«Ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խաթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին», - ասաց նա:
Հունիսի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն տեղեկացրեց՝ ռուսական սահմանափակումներին դիմակայելու համար Հայաստանին աջակցության փաթեթ են մշակում. Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրում Հայաստանին:
«Երկրորդը՝ մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, սա նշանակում է ATM-ները կազատականացնեն արտահանումների մոտ 80 տոկոսը դեպի ԵՄ։ Սա նշանակում է՝ ձեր առևտրի 80 տոկոսը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի», - հայտարարեց նա։