Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար ընտրվել են Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին նաև հինգ Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

XS
SM
MD
LG