Մատչելիության հղումներ

Իրանն ու ԱՄՆ-ը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) էլ իր հերթին ԱՄՆ-ին է մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։

ԻՀՊԿ-ն պնդում է, որ երկու երկրների միջև հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Թեհրանին վերահսկողություն է տալիս Հորմուզի նեղուցով անցնող նավերի նկատմամբ, հաղորդում է «Ալ Ջազիրան»։

Հաղորդագրության համաձայն՝ ԻՀՊԿ-ն կրակ է բացել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների, ինչպես նաև ափամերձ ռադարների վրա ամերիկյան հարվածների։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանը չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա: Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ԱԹՍ-երից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին։

«Վնաս է հասցվել, սակայն նավը կարողացել է շարունակել իր ճանապարհը։ Մենք խոցել ենք մյուս երեք անօդաչուները։ Ակնհայտ է, որ սա մեր հրադադարի համաձայնագրի հիմար խախտում է», - նշել է Թրամփը։

Հունիսի կեսերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։


XS
SM
MD
LG