Մատչելիության հղումներ

Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակները պարգևատրվել են

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել Փամբակ գետում հունիսի 15-22-ը իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին։

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով, իսկ մի շարք փրկարարներ՝ «Անվեհեր փրկարար» և «Փրկություն, օգնություն» մեդալներով։

13-ամյա Նարինեն և 7-ամյա Նանեն հունիսի 15-ին փորձել էին հանդիպակաց թաղամաս՝ սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված «Օրրան» կրթական կենտրոն գնալ՝ օգտվելով ոչ թե կամրջից, այլ Փամբակ գետում դեռ խորհրդային տարիներից մնացած խողովակից; Խողովակի վրայով քայլելիս երեխաները սահել էին և հայտնվել վարարած գետում:

Հունիսի 7-ին ջրասուզակները Փամբակ գետում գտել էին 7-ամյա Նարեի մարմինը, հինգ օր անց՝ հունիսի 22-ին՝ Փամբակ գետում հայտնաբերվել էր 13-ամյա Նարինեի մարմինը:

15-մետրանոց խողովակը, որը տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ էր դարձել, ի վերջո հեռացվել է:


XS
SM
MD
LG