Մատչելիության հղումներ

Իրանական նավթով բեռնված 3 լցանավ դուրս է եկել Հորմուզի նեղուցից

ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակումից երկու ամիս անց իրանական հում նավթով բեռնված առաջին լցանավերը դուրս են եկել Հորմուզի նեղուցով ու անցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակման գոտին, այսօր հայտարարել է նավթային բեռների պահեստավորմանն ու տեղափոխմանը հետևող Tanker Trackers-ը:

Կայքը, որը հիմնվում է թվային տվյալների և արբանյակային պատկերների համադրության վրա, X-ի իր էջում հայտնում է, որ ԱՄՆ զինուժի շրջափակումն անցել են Իրանի ազգային տանկերային ընկերությանը պատկանող Diona և Hero 2 սուպերլցանավերը, որոնք ուղևորվում են իրենց նշանակման վայրեր: Դրանք ընդհանուր առմամբ 3.8 միլիոն բարել իրանական հում նավթ են տեղափոխում:

Ավելի ուշ ընկերությունը հայտնել է, որ իրանական երրորդ լցանավն է հատել ԱՄՆ ռազմածովային շրջափակման գոտին:

Իրանական լցանավերն ամերիկյան ռազմածովային շրջափակումը հատում են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարեցին, որ համաձայնեցրել են շրջանակային համաձայնագրի տեքստը, որի պաշտոնական ստորագրումը սպավում է ուրբաթ Շվեյցարիայում:


XS
SM
MD
LG