«Իրանի ղեկավարներն այժմ ռացիոնալ մարդիկ են»,- այսօր Էվիանում մեկնարկած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնությունները «արդար բնույթ ունեն»։
Այսօրվա իր ելույթում Թրամփը քննադատել է նաև Իսրայելի ղեկավարությանը՝ նշելով, որ «Լիբանանի հարցում վարչապետ Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի»։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ իր կարծիքով Իսրայելն ընդհանրապես չպետք է զբաղվի Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման դեմ պայքարով։
«Լավ կլիներ, որ Իսրայելի փոխարեն այդ հարցով Սիրիան զբաղվեր»,- նշել է Թրամփը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ