Մատչելիության հղումներ

«Քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Լրացված

Բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվամիջոցների լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակությամբ ուղեկցվող բաժանարար առցանց քարոզարշավը լրջորեն սահմանափակել էին ընտրողների՝ անաչառ և վստահելի տեղեկատվության հասանելիությունը, հայտարարել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ):

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը հայտարարել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին։ Սակայն, ըստ նրա, «քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում՝ ուժգնացող առևտրային սահմանափակումների և անվտանգային սպառնալիքների տեսքով, որոնք ուղղված էին ընտրողների վրա անհարկի ազդեցություն կիրառելուն ի օգուտ ընդդիմության»։ «Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել», - նշել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների սրման և անվտանգության սպառնալիքների տեսքով, ինչը նպատակ ուներ անհարկի կերպով ազդել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։

«Քարոզարշավը եղել է խիստ հակադրական՝ բաժանարար հռետորաբանությամբ և ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից», - նշեց ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Ֆարահ Քարիմի։

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «այս ամենը, ինչպես նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության միջոցառումներին, և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումները, առաջացրել են մտահոգություններ քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ»:

Նախօրեին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Ըստ ԿԸՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստանը»՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG