«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հավաքական ընդդիմությունը հաղթելու միանշանակ շանսեր ունի:
«Ով ամենաշատ ձայն հավաքի, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի», - ասել է Ծառուկյանը:
Ծառուկյանը նույնպես հայտնել է իր համակիրների շրջանում ձերբակալությունների մասին:
«Մոտ 50 մարդու տարել են, անտեղի, որ մարդիկ չզբաղվեն... Ինչքան էլ անեն, մեկ է՝ պարտված են», - քվեարկելուց հետո լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը, որի ղեկավարած կուսակցության մասին նույնպես իրավապահները ընտրակաշառքի հաղորդագրություններ են տարածել:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էր հայտարարել. «Հենց հիմա էլ մեր բոլոր համակիրների շրջանում ձերբակալություններ են, երեկ էլ հարյուրից ավելի մարդ են ձերբակալել, բայց վախենալու որևէ բան չկա»: