Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է։
Հանրապետության հրապարակում են ՔՊ-ի գրեթե բոլոր առանցքային անդամները։
Դեպի հրապարակ բոլոր ճանապարհները փակ են, տարբեր հատվածներում տեղադրված են փոքրիկ վրաններ, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բաժանում են Հայաստանի քարտեզը, ինչպես նաև այդ սրտիկով բլիթները, բուկլետները:
«Ազատությունը» զրուցել է նաև Հանրապետության հրապարակի հարակից տարածքներում հավաքվածներում հավաքված քաղաքացիների հետ: Նրանցից որոշները հրաժարվեցին պատասխանել հարցերին, կամ կարճ միայն ասում էին, որ հանրահավաքի են մասնակցելու համար են եկել:
Հրապարակում նաև Արտաշատ քաղաքից ուսուցիչներ կային, ասաց, որ կոլեկտիվով են եկել և իրենց ցանկությամբ:
Արագածոտնից եկած տղամարդկանցից մեկը չթաքցրեց՝ քաղաքապետարանում է աշխատում, եկել է վարչական ղեկավարի մեքենայով, սակայն պնդեց՝ իր կամքով է եկել, աջակցում է Փաշինյանին:
Քաղաքացիները նաև խմբերով են գալիս հանրահավաքին՝ ավտոբուսներով: