Որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա «սև սիրտ» էր բերել Փաշինյանին:
«Սա իմ սիրտն է, ժողովուրդ, նայեք, իր սրտիկները ձևական են, մենակ իր աթոռն է ուզում», - ասաց որդեկորույս մայրը:
Տարեց կնոջը ոստիկանների հետ հանգստացնել փորձող կինը պահանջում էր լրագրողներից չնկարել:
Ուրախ ամբոխից մի քանի մետր այն կողմ ողբացող կնոջը հեռացրին՝ թևերից բռնած:
Քարոզարշավի ընթացքում վարչապետի շուրջ անվտանգությունն ավելի խստացվեց որդեկորույս հարազատների ու Արցախի թեմայի շուրջ միջադեպերից հետո: