Մատչելիության հղումներ

Կառավարությունը 7 մլն դրամ կծախսի՝ Ծառուկյանի փեսայից բռնագանձված տան պահպանության համար

Հայաստանի կառավարությունը մոտ 7 մլն դրամ կծախսի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից ու դուստր Ռոզա Ծառուկյանից Առինջ համայնքում գտնվող, դատախազության կողմից բռնագանձված առանձնատան պահպանության համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Կառավարության որոշմամբ Առինջում գտնվող, 1900 քառակուսի մետր մակերեսով շենք-շինություններն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այս որոշումը վճռաբեկ դատարանը կայացրեց ապրիլին՝ ապօրինի ծագման ճանաչելով Գուլոյանների առանձնատան մոտ 92 տոկոսը։ Կառավարությունը ապօրինի ճանաչված Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի մեկ այլ գույք՝ Ծաղկաձորում 0.1 հա մակերեսով հողամասը ևս ամրացրել է պետական գույքի կառավարման կոմիտեին։

Բացի այս, կառավարությունը «Ակբա բանկ»-ում Գուլոյանին պատկանող 2000 հատ բաժնետոմսի ու դրանից ստացվող շահաբաժնի սեփականատեր է դարձել, ինչպես նաև 264 հազար դոլարի փոխառության պահանջի իրավունք ունի «Բելգլաս» ընկերությունից։

ԲՀԿ առաջնորդը քարոզարշավի ընթացքում Գուլոյանի բռնագանձված առանձնատունը սովորական տուն էր անվանել՝ «մեկ զալով և չորս սենյակներով»։



XS
SM
MD
LG