Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին:
Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այս դեպքերի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ